Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը «քցեց» Լևոն Տեր-Պետրոսյանին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 10 апр 2017
  • Երբ նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանը բացահայտ աջակցում էր իշխող ուժին իբր միայն Ղարաբաղի հարցով, բոլորն էլ հասկանում էին, որ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի մեջ քաղաքական գործարք էր կնքվել, քանի որ ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսներում ոչ մի թթու խոսք չկար իշխանությունների հասցեին: Ավելին՝ «խաղաղության» կարգախոսն այն պատրվակն էր, որի հետևում Տեր-Պետրոսյանը թաքցրել էր բոլոր իր թունավոր հռետորաբանությունը, որը նա ժամանակին օգտագործում էր Սերժ Սարգսյանի դեմ: Եվ շատերը համոզված էին, որ այս ամենից հետո Սերժ Սարգսյանը պարտավոր էր Տեր-Պետրոսյանի թիմին մտցնել Խորհրդարան: Սակայն, երբ տխրահռչակ «Գելլափ»-ի շուրթերով հայտարարվեց, որ Խորհրդարան մտնելու է, ոչ թե Տեր-Պետրոսյանի թիմը, այլ «Ելքը», շատերը ապշած էին և զարմացած՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցեց» Լևոն Տեր-Պետրոսյանին: Մինչդեռ, այս հարցի պատասխանը չափազանց հասկանալի է և ունի մի քանի պատճառներ:

Комментарии • 0